Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հետո էլ ասում եք, թե էդ ոնց ա լինում. Արմեն Հակոբյան

Հետո էլ ասում եք, թե էդ ոնց ա լինում. Արմեն Հակոբյան
23.10.2022 | 09:47

Էն, որ էս մեր խալխը շատ վատ ա, ակնհայտ է նրանից, որ ինքնասպաններին սկսել են ըստ սեռական շեղված-չշեղվածության դասակարգել: Խոսքի, որ նառկաման կամ ալկաշ ա քցվում, էդ հե՞չ: Կամ, եթե անհուսության հասցված սովորական մարդ, էդ էլ հեչ: Տոտալիտար աղանդի ձեռը ընտանիք կորցրա՞ծ է Կիևյանից թռել, էդ էլ՝ հեչ: Անպատասխան սիրուց վառված մեկը՝ էդ էլ հեչ: Եթե սնանկացած մեկն է մոստից քցվում, էդ էլ հեչ: Բայց այ, որ հանկարծ «պարզվում» ա, որ համասեռամոլ է կյանքին վերջ տվել, օօօօօ, բազմություններ են դրա վրա սևեռվել: Բուռն քննարկումներ, յեսիմ ինչ:


Ժող, կներեք, էլի, կես մետր հեռավորության վրա մոստից քցվածի տեսած կա՞ք:
Հադրութը նիկոլի մոստից գցվեց, ու... հեչ:
Շուշին աննայի մոստից գցվեց, էդ էլ՝ էնպես, էլի...
Հնգապատկված «Եռաբլուր» ունեցող ժողովուրդը ինչի դարդին է, էլի.... Հետո էլ ասում եք, թե էդ ոնց ա լինում, որ անգամ կապիտուլյացիայից հետո դեռ նիկոլն ա իշխանության: Սենց...

Դիտվել է՝ 14435

Մեկնաբանություններ